Կոնցեսիան պահելու կամ չպահելու հարցեր չենք բարձրացրել. Բելոզյորով

Կոնցեսիան պահելու կամ չպահելու հարցեր չենք բարձրացրել. Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորով Կառավարության շենքից դուրս գալուց հետո խոսել է բանակցություների մասին։ «Ազատության» հետ զրույցում նա հյատարարել է, որ կողմերը կոնցեսիան պահելու կամ չպահելու հարցեր չեն քննարկել։

«Մենք այսօր խոսեցիքն, կոնցեսիան պահելու կամ չպահելու հարցեր չենք բարձրացրել։ Քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի իրականացումը, և այն կատարվում է։ Պայմանավորվեցինք, որ միասին աշխատենք»,- ասել է նա։

Ըստ նրա՝ հայկական կողմը բանակցությունների վերաբերյալ ավելի քան բովանդակային տեղեկություն կհրապարակի։ 

«Մենք մեր կողմից բանակցությունները շատ արդյունավետ ենք համարում»,- ընդգծել է նա։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment