Հռոմի պապի վիրահատությունից հետո նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել – armeniatoday.am

Հռոմի պապ Լևոն XIV-ի վիրահատությունից հետո նրա մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել, հայտնել է Վատիկանը։

Նշվում է, որ վիրահատությունը հաջող  է անցել, հեռացվել է նրա աջ թոքի ստորին բիլթը։

Վիրահատությունը տևել է 90 րոպե։ Դրանից հետո պապի մոտ ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա, որը թոքերի քաղցկեղի տեսակ է։ 

«Վիրահատությունից հետո բարդություններ չեն առաջացել։ Հռոմի պապը բնականոն արթնացել է վիրահատությունից հետոև և կարճատև հսկողությունից հետո վերադարձել իր հիվանդասենյակ»,- ասվում է Վատիկանի տեղեկագրում։

Վատիկանը պարզաբանել է, որ աջ թոքի ստորին բիլթն ամբողջությամբ հեռացվել է՝ հիվանդ հյուսվածքի լիարժեք հեռացումն ապահովելու նպատակով։

Նշվում է նաև, որ իվանդանոցի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ Հռոմի պապին աջակցելու համար։ Նրանք ժամեր շարունակ սպասել էին նրա ժամանմանը և ողջունել պապին, իսկ նա մեքենայի բաց պատուհանից ժպտացել ու ձեռքով ողջունել է հավաքվածներին։

Հոկտեմբերի 11-ի կիրակնօրյա պատարագին Հռոմի պապը հայտնել էր իր մոտ հայտնաբերված հանգույցի և նախատեսվող վիրահատության մասին։ Ավելի ուշ նրան հոսպիտալացրել էին վիրահատության համար։ 

Leave a Comment