Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության հետ համագործակցելու մեջ մեղադրվող իրանցին

Իրանը մահապատժի է ենթարկել Ալի-Սինա Մոստաֆավիին, որը մեղադրվում է Իսրայելի հետախուզության հետ համագործակցելու մեջ. հաղորդում է իրանական «Միզան» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Մոստաֆավին մեղավոր է ճանաչվել զինված հարձակումների, սպանության փորձի, 40-օրյա պատերազմի ժամանակ պայթուցիկ նյութերի անօրինական արտադրության, ինչպես նաև Իսրայելի հետախուզական ծառայությունների և Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ կապերի մեջ։

Իրանական կողմի պնդմամբ՝ նա գործել է Քերման քաղաքում, պատերազմի ժամանակ նկարահանել է հարվածի վայրերը և այդ կադրերըփոխանցել իսրայելական հետախուզությանը։ Նա նաև հայտարարել է Քերմանի օդանավակայանում ահաբեկչական հարձակում իրականացնելու իր պատրաստակամության մասին։

Leave a Comment