Հոկտեմբերի 14-ի գիշերը Ուկրաինայում սահմանափակվել է Starlink տերմինալների գործունեությունը։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերգեյ Ստեռնենկոն։
Նա հաղորդագրություն է հրապարակել Telegram ալիքում։
Ստերնենկոն պարզաբանում է, որ սահմանափակումները վերաբերում են շարժման մեջ գտնվող տերմինալներին։
«160 կմ/ժ-ից բարձր արագության դեպքում կապը սկսեց անհետանալ և դա խաթարեց մի շարք կարևոր գործողություններ», – գրում է Սերգեյ Ստեռնենկոն։
Պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը չի հայտնում, թե կոնկրետ որ խնդիրների վրա է ազդել։ Ենթադրում է՝ SpaceX-ը, հնարավոր է, որ նման քայլ ձեռնարկի ԱՄՆ նախագահի խնդրանքով: Նա նաև նշում է, որ ավանդական արբանյակային կապի տերմինալները ներկայում դեռ գործում են:
Ստեռնենկոն ընդգծում է, որ սա վերաբերում է հատկապես սարքերի սահմանափակումներին, այլ ոչ թե ծառայության լիակատար անջատմանը: Ստերնենկոն տեղեկատվություն չի տրամադրել, թե քանի տերմինալ է տուժել սահմանափակումներից կամ որքան կտևի այս սահմանափակումը: