
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի փողոցները հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով գրեթե գետերի են վերածվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
BioBioChile ռադիոկայանի տվյալներով՝ մայրաքաղաքի փողոցները հեղեղված են։ Ջուրը լցվել է մի քանի շենքերի առաջին հարկեր։ Մոտ 40 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։
Քաղաքում դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Ուժեղ քամին օդ է բարձրացրել ավտոբուսային տերմինալի թեթև կոնստրուկցիաները։ Հաղորդվում է նաև, որ ավտոմեքենաները երթևեկում են՝ կիսով չափ ջրի մեջ։