Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ



Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին, 16-ի ցերեկը և 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 15-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, իսկ հոկտեմբերի 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։


Երևանում հոկտեմբերի 14-ին և 18-ին տեղումներ չեն սպասվում։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի կեսօրից հետո և 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment