Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել` դառնալով փոխչեմպիոններ, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
72 կգ քաշային կարգի եզրափակչում Տերտերյանը 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցչին՝ Հայաստանի հավաքականին բերելով մրցաշարի արծաթե մեդալը։
82 կգ քաշային կարգի եզրափակչում Պետրոսյանը 1։2 հաշվով զիջել է իրանցի Աբոլֆազլ Մոհմեդիին և նույնպես դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, կիսաեզրափակչում 1։5 հաշվով պարտվել է մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն Լևենտե Լևային։ Նա այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հոկտեմբերի 12-18-ը։
Կարդացեք նաև՝
