Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,740,3 կմ2 տարածք։ Այս մասին իր տեսանյութում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ 2 երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել է նա։