Հայաստանում հոկտեմբերի 14-ի սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +23-25 աստիճան, երեկոյան՝ +17-19 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +16-20 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +20-22 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +17-20 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +19-23 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-24 աստիճանի, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային՝ +20-24 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-25 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 23-25 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +21-25 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17, նախալեռնային շրջաններում՝ +21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ +25-28 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 21 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
