ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան • Tribune.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17 կենսաբազմազանության համաժողովին։ Այցի ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկի։

Գուտերեշը, ըստ նրա խոսնակի, կժամանի Երևան հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, և այնտեղ կմնա մինչև ուրբաթ։

«Երկրում գտնվելու ընթացքում գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Դյուժարիկը։

Դյուժարիկն ընդգծել է, որ Գուտերեշը նաև կմասնակցի COP17 կենսաբազմազանության համաժողովին։

«Ես կարծում եմ, որ [Փաշինյանի և Գուտերեշի հանդիպման – խմբ.] օրակարգում բնականաբար կներառվեն ՄԱԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը», — ասել է Դյուժարիկը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան։

Leave a Comment