Ծանրորդ Սեյրան Խուդանյանը դարձել է Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (65 կգ) դարձել է Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Խուդանյանը պոկել է 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահել է 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:

Leave a Comment