Ինչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետը

Սիսակ Գրիշայի Հայրապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի փետրվարի 11-ին Արարատի մարզի Վեդի ավանում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ,

2025 թվականի սեպտեմբերի 1-ից հանդիասնում է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ամբիոնի «Քրեական իրավունքի» դասախոս,

2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ,

2023-2024թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 3-րդ բաժնի ավագ քննիչ,

2021-2023թթ․ – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի 3-րդ բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

VIII-X.2014թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ,

2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի պարետային ծառայության պահպանության ջոկի հրաձիգ,

V-XII.2013թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի պարետային ծառայության կարգապահական մեկուսարանի հրաձիգ։

Leave a Comment