ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները

Հաղոդրվում է, թե ժամանակավոր կառավարիչն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են ընթացիկ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։

Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում Արմավիրի մարզում իրականացվել են էլեկտրական ցանցերի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, փոխարինվել են՝


841 հենասյուներ,

39 ուժային տրանսֆորմատորներ,

101 կմ օդային գծեր,

2.7 կմ մալուխային գծեր,

ավելի քան 17.000 էլեկտրական հաշվիչներ։

Leave a Comment