Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանին նրա 100-ամյակի օրը – armeniatoday.am

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրան հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, «Սպարտակի» նախկին խաղացող և մարզիչ, որը հոկտեմբերի 12-ին կդառնար 100 տարեկան։ Այս մասին Ռիվալդոն ասել է «Չեմպիոնատ»-ին տված հարցազրույցում։

«Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել Սիմոնյանին այն բանի համար, թե ինչպիսի մարզիչ և ինչպիսի խաղացող էր նա։ Նա մեծ ժառանգություն է թողել Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ»,- ասել է Ռիվալդոն։

Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն որպես խաղացող և երկու անգամ թիմը չեմպիոնության է հասցրել որպես գլխավոր մարզիչ։ Օլիմպիական ոսկին նա նվաճել է ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956 թվականին՝ Մելբուռնում։

Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին Արմավիրում՝ հայ ընտանիքում։ 1973 թվականին որպես գլխավոր մարզիչ նա երևանյան «Արարատին» հասցրել է ԽՍՀՄ առաջնության և գավաթի հաղթանակի. սա հայկական ակումբի պատմության միակ «ոսկե դուբլն» է։ Սիմոնյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նաև ԽՍՀՄ և Ռուսաստանի ֆուտբոլային կազմակերպություններում։

Leave a Comment