Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակшծ տղամարդիկ ձերբակալվել են



Հոկտեմբերի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Ճամբարակի ու Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժինների ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկների հետ։ 



Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները․ Երևանի 43-ամյա ու Մխչյանի 44-ամյա երկու բնակիչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի հանքի տեղամասերից մեկում կտրել էին մալուխներ, անջատիչներ և հափշտակել դրանք։


Մարզի ոստիկանները Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են նրանց, ապա ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 43-ամյա տղամարդու մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։ 

Նախաքննությունը շարունակվում է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment