Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ

 

Ստորև ներկայացնում ենք Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը՝

 

Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

 

Աշխատանքային գործունեություն

 

2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ,

2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ,

2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,

2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ,

V-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,

2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ,

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ,

2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:

 

ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։

Leave a Comment