Գյումրու երաժշտական քոլեջում 8 անձ ձերբակալվել է •

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասացին կոմիտեից:

Leave a Comment