Պատգամավոր Արման Եղոյանը կմեկնի Բուդապեշտ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրել է ԱԺ պատգամավոր և Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանին հոկտեմբերի 22-ից 24-ը գործուղել Բուդապեշտ։ Այդտեղ նա մասնակցելու է 1956 թվականի հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի 70-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։

Գործուղման կազմակերպումը հանձնարարված է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։

Leave a Comment