Սիսիանում 6-ամյա երեխային ապտակած կնոջ պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է դասապատրաստում իրականացնող 55-ամյա կինը ապտակում 6-ամյա տղային։

Leave a Comment