ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։


Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խորհրդարանական կապերի ակտիվացումը։Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։


Կարևորվել է երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը։


 ՀՀ ԱԺ


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment