Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայի շախմատի թիմային առաջնության հաղթող է դարձել

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ACS Superchess թիմի կազմում հաղթել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնությունում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

ACS Superchess-ը հաղթել է մրցաշարի բոլոր ինը հանդիպումներում։ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարելավելով 7,8 կետով։

Թիմի կազմում էին նաև Բոգդան-Դանյել Դյակը (Ռումինիա), Իվան Սոկոլովը (Նիդերլանդներ), Դանիել Դարդհան (Բելգիա), Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա), Ալեքսանդր Մոտիլյովը (Ռումինիա), ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Մատեյ-Անդրեյ Կոյչևը և միջազգային վարպետ Վլադիմիր Դոնչան (երկուսն էլ՝ Ռումինիա)։

Մարտիրոսյանը 2026-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գլխավորում էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տղամարդկանց վարկանիշային ցուցակը։

Leave a Comment