Զինծառայող է վնասվածք ստացել․ ՊՆ – armeniatoday.am

ՀՀ զինված ուժերում զինծառայող է վնասվածք ստացել, հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Նախարարությունից հավելել են, որ նախնական տվյալներով զինծառայողը վնասված է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

ՊՆ-ից հավելել են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այլ մանրամասներ ՊՆ-ից չեն հայտնել։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։ Կայքի աղբյուրը հայտնել է, որ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ ԶԼՄ-ի նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։

«Ազատության» տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսում:

 

Leave a Comment