Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հոկտեմբերի 13-ին հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 13։31-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։51-ին, ամբողջությամբ մարվել՝ 14։25-ին։ Տուժածների առկայության վերաբերյալ ՆԳՆ-ն տեղեկություն չի հայտնել։
Shamshyan.com-ի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է «ԼԵՎ ՎԱԳ» շինանյութի խանութի բակում գտնվող պահեստում։ Կայքի տեղեկություններով՝ այրվել են շուրջ 150 հատ ապակեբամբակ, 5 խորանարդ մետր տախտակ, 1000 հատ փրփրապլաստ և 800 հատ պենոպլեքս։
Կրակի տարածումը սկզբում փորձել են կանխել խանութի աշխատակիցները, ապա հրդեհաշիջման աշխատանքները շարունակել են ժամանած փրկարարները։
