Ակտիվիստ Արթուր Չախոյանը Աջափնյակ վարչական շրջանում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում դժգոհել է, որ քաղաքային իշխանությունները շինությունների ապամոնտաժման հարցում ընտրողաբար են գործում։
«Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում ապամոնտաժում եք շինությունները, իսկ մյուս դեպքում պահպանում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի եղբոր շինությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։