
ԱՄՆ-ն է խախտել հունիսի կեսերին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը և պետք է շտկի իրավիճակը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարի Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանը չէ, որ պետք է ճկունություն դրսևորի։ Մենք չենք խախտել Իսլամաբադի հուշագիրը․ այդ հուշագիրը և ստանձնած պարտավորությունները խախտել է մյուս կողմը։ Բնականաբար, նրանք պետք է իրավիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկեն և վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանը»,- ասել է Ղարիբաբադին։