Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Նախիջևանում շարունակվում են երկաթուղու կառուցման աշխատանքները, որի միջոցով ինքնավար հանրապետությունը պետք է կապվի ՀՀ-ի հետ։
Հայաստանի հետ սահմանից դեպի Օրդուբադ տանող՝ յոթ կիլոմետր երկարությամբ հատվածում արդեն տեղադրվել է ավելի քան վեց կիլոմետր երկաթուղային ռելս և քնաբեր։
Զուգահեռաբար վերանորոգվում են կամուրջներն ու ջրահեռացման կառույցները, ինչպես նաև ամրացվում են հենապատերը։
Նախագիծը ներառում է 194 կիլոմետր երկարությամբ երկաթուղու վերակառուցում։ Նախատեսվում է նաև վերանորոգել 10 կայարան և երեք ուղևորային հարթակ։
Աշխատանքների ավարտից հետո գնացքները երկաթուղով կկարողանան երթևեկել ժամում մինչև 120 կիլոմետր արագությամբ։
