Դատարանը 3 ամսով երկարաձգել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Հայրապետյանը տեղեկացրել է, որ դատարանին միջնորդել էին վերացնել Ղուկասյանի տնային կալանքը՝ նրա նկատմամբ կիրառված գրավը համարելով բավարար խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում կիրառել նաև վարչական հսկողություն։ Դատարանը մերժել է միջնորդությունները։
Փաստաբանը հավելել է, որ դատարանի ամբողջական որոշումը դեռ չեն ստացել, և միայն ստանալուց հետո կարող են հստակեցնել հետագա քայլերը, այդ թվում՝ տնային կալանքը երկարաձգելու որոշման բողոքարկումը։
Ղուկասյանը կալանավորվել էր 2025-ին՝ կաշառք պահանջելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև «ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն հրապարակային կոչեր անելու» համար, այդ հոդվածով քրհետապնդումը դադարեցվել էր 2025-ի դեկտեմբերին։ 2025-ին նրա նկատմամբ նաև խուլիգանության հոդվածով էր վարույթ հարուցվել, այս գործով նա ավելի ուշ արդարացվել էր։ 2026-ի հունիսի 5-ին Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր նոր վարույթ՝ իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։
