Թոշակառուների՝ տրանսպորտից անվճար օգտվելու գաղափարը վաղուց կա. Գալջյան

Թոշակառուների՝ տրանսպորտից անվճար օգտվելու գաղափարը վաղուց կա. Գալջյան

««Մայր Հայաստան» խմբակցությունը, հետևելով իմ կոչին, նախագիծ ներկայացրեց այն մասին, որ 75 տարեկանը լրացած անձանց համար հանրային տրանսպորտը լինի անվճար։ Հիշում ենք հանրային տրանսպորտի վերաբերյալ իրենց կառավարման ֆանտաստիկ ունակությունների մասին ելույթները, որոնք մենք չունենք»,- ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և ընդգծել, որ նախագիծը, որն առաջարկում է փոփոխություններ իրականացնել մի իրավական ակտում, որը վաղուց ուժը կորցրած է, զավեշտալի է։

«Սա է կառավարման մասին ձեր պատկերացումը։ Ինչ վերաբերում է թոշակառուների՝ տրանսպորտից օգտվելու հարցին, այդ գաղափարը վաղուց կա։ Դուք ասում եք 75 տարեկանից, բայց թոշակառուները 65-ից բարձրերն են, և երբ բյուջետային պլանավորումը բավարարի, այդ հարցին կանդրադառնանք»,- շեշտել է Գալջյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment