ՔՊ-ն աշխատանքային քննարկում կանցկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ – Նորություններ 13.10.2026

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

Քննարկումը փակ կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հանդիպման ավարտից հետո խմբակցության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին»,- գրել է նա։

Leave a Comment