
Հարավային Կորեայի խոշոր առևտրի կենտրոններից մեկում դանակահարության հետևանքով ութ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Khan.co.kr պարբերականը։
Իրավապահները ձերբակալել են տղամարդուն։ Նշվում է, որ մինչ ոստիկանության ժամանումը՝ այցելուներն իրենք են վնասազերծել նրան։
Ոստիկանության աշխատակիցները հարձակվողի պայուսակում հայտնաբերել են «մեծ քանակությամբ այլ զենքեր»։
Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։