Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմինները


Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել են ջրային միջադեպից հետո անհետացած 70-ամյա և 39-ամյա տղամարդկանց մարմինները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեքենան խորտակվել է Սերյոժա գետում։

Փրկարարները կարողացել են մեքենան դուրս բերել ափ։ Մեքենայի ներսում հայտնաբերվել է 70-ամյա տղամարդու դին, իսկ ավելի ուշ ջրում գտել են նաև 39-ամյա տղամարդու մարմինը։

Ավելի վաղ Կրասնոյարսկի որոնողական-փրկարարական խումբը հայտնել էր երկու տղամարդու անհետացման մասին։ Ըստ փրկարարների՝ նրանք անցած երկուշաբթի պոնտոնային նավակով մեկնել էին Պրիմորսկ գյուղից՝ ուղղվելով դեպի Սիսիմի ծոց։

Past.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում։

Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են։ Past.am-ը կհետևի զարգացումներին։

Leave a Comment