Պետք է ուրախանայիք, որ դրանք քանդում ենք. Սուրեն Գրիգորյան

Պետք է ուրախանայիք, որ դրանք քանդում ենք. Սուրեն Գրիգորյան

«Ինձ թվում էր՝ դուք պետք է ուրախանաք, որ մենք դրանք քանդում ենք․ ախր, որ նայում ես այդ կառույցներին, հասկանում ես, որ դրանք կամ տոտալ կաշառակերության և ընտրակաշառքների միջավայրում միայն կարող են ձևավորվել, կամ՝ հանցավոր տգիտության»,-ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ընդդիմությանը՝ խոսելով Շինարարների փողոցի ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքներից:

«Դրանք ձեզ հետ կոնկրետ քաղաքական փոխկապակցություն ունեցող մարդկանց պաշտոնավարման շրջանի տգիտության կամ կոռումպացվածության ապացույցներն են»:

Փոխքաղաքապետը շեշտել է, որ ընդդիմությունը պետք է ծափահարեր և ուրախանար, ոչ թե դրա դեմ պայքարեր. «Բայց այստեղ էլ կարողացաք ինձ զարմացնել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment