
Գվատեմալայի Կիչե դեպարտամենտի Սակապուլաս համայնքի Էլ-Խոկոտե գյուղում 15-ամյա աղջիկն ուշքի է եկել դագաղում՝ իր հրաժեշտի արարողության ժամանակ։ Այս մասին նրա ծնողները պատմել են տեղական Knal 4 լրատվամիջոցին։
Հոր խոսքով՝ աղջիկն առավոտյան տանը կորցրել է գիտակցությունը: Հիվանդանոցի ճանապարհին նկատել է, որ աղջիկը դադարել է շնչել, իսկ զարկերակը չի շոշափվել։ Տղամարդը կարծել է, որ աղջիկը մահացել է, դիմել է թաղման ծառայություն մատուցող կազմակերպություն և կազմակերպել նրա մարմինը գյուղ տեղափոխելը։ Այդ ընթացքում աղջկան հիվանդանոց չեն տարել։