
Իսրայելի օդանավակայանների վարչությունը հաղորդում է ստացել ամերիկյան Delta ավիաընկերության՝ Նյու Յորքից Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան ժամանած ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին, հայտնում է իսրայելական i24News հեռուստաալիքի թղթակից Գայ Ազրիելը։
«Ներկայումս ինքնաթիռը զննվում է», — գրել է Ազրիելը X սոցիալական ցանցում։ Հաղորդվում է, որ բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են։