Շինարարների փողոցի կրպակները կառուցված են համայնքային հողի վրա

Շինարարների փողոցի կրպակները կառուցված են համայնքային հողի վրա

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է Շինարարների փողոցի ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքներին․

«Ես առաջարկում եմ, որ Դուք (Պ․ Զարուկյանը) կամ ձեր ֆրակցիան այդ կրպակների և նմանատիպ շինությունների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությամբ հանդես գաք։ Մենք դա քննարկելու առիթ կունենանք, և շատ կցանկանամ, որ հանրությունը տեսնի, օրինակ, որ քաղաքային իշխանությանը հավակնող էս ֆրակցիան կրպակների նկատմամբ ունի էսպիսի վերաբերմունք։ Դա շատ արդար և ազնիվ կլինի»,- ընդգծել է Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ևս շեշտել է, որ Շինարարների փողոցի այդ կրպակները կառուցված են համայնքային հողի վրա․

«Ժամանակին ինչ մեխանիզմներով են կառուցվել՝ չգիտենք, և այժմ այդ ամբողջ տարածքը վերադարձնում ենք հանրությանը, որտեղ լինելու է կանաչ գոտի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment