Ֆրանսիան Ռեյունիոն կղզու մոտ ձերբակալել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Ֆրանսիան Ռեյունիոն կղզու մոտ ձերբակալել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունիոն կղզու մոտ, ձերբակալել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս համարվող լցանավ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ նավը կասկածվում է կեղծ դրոշի օգտագործման և վառելիքի անօրինական փոխադրումների մեջ ներգրավված լինելու համար։

Մակրոնը նշել է, որ գործողությունն իրականացվել է միջազգային ծովային իրավունքի համաձայն՝ ընդգծելով Ֆրանսիայի վճռականությունը՝ պայքարելու անօրինական փոխադրումների դեմ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment