
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարեց․ «Կրպակները կառուցված են համայնքային հողի վրա, ժամանակին՝ չգիտենք ինչ մեխանիզմով և այլն կառուցվել են․․․դե գիտենք, կամ ենթադրում ենք։ Հիմա այդ ամբողջ տարածքը՝ Շինարարների փողոցի ամենատպավորիչ փողոցներից մեկը, վերադարձնում ենք հանրությանը։ Կրպակների փոխարեն պետք է լինեն գազոններ, ծառեր տնկվեն, այսինքն՝ կանաչ գոտի է լինելու»։
Հիշեցնենք՝ Շինարարների փողոցում քանդում են կրպակները։