Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ներկայացվել է նախագիծ, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող անձի մեկ ուղեկցողը նույնպես կկարողանա օգտվել անվճար երթևեկելու իրավունքից։
«Հաշվի առնելով, որ երեխաները հաճախ տրանսպորտից օգտվելու ինքնուրույն դժվարություններ ունեն և ուղեկցողի կարիք ունեն լիարժեք հասարակական տրանսպորտից օգտվելու համար, նաև քաղաքացիների կողմից այս հարցը բարձրացվել է պարոն քաղաքապետին, ուստի ներկայացվել է նախագիծ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձի, մասնավորապես երեխայի, ով արդեն ունի անվճար օգտվելու իրավունք, մեկ ուղեկցողը նույնպես հնարավորություն ունենա օգտվել այդ արտոնությունից»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։
