
Պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։ Այս մասին Տեկեգրամի իր ալիքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Եվ, երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է Փաշինյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։