ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել

ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել

ԱՄՆ Ջորջիա նահանգի զվարճանքների այգու ատրակցիոններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վնասվածքներ ստացել, հայտնում է CBS News-ը։
Թեև ոստիկանությունը հստակ չի նշել, թե կոնկրետ որ ատրակցիոնի հետ է կապված միջադեպը, CBS News Atlanta-ի խումբը տեսանկարահանել է կանգ առած «Goliath» ատրակցիոնը։ Այցելուներին դրա ամենաբարձր կետից տարհանել են վթարային աստիճանների միջոցով։
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։

2006 թվականին շահագործման հանձնված ատրակցիոնն այգում ամենաբարձրն է․ դրա առավելագույն բարձրությունը 61 մետր է, իսկ անկման բարձրությունը՝ 51,8 մետր։ Ատրակցիոնը զարգացնում է մինչև 113 կմ/ժ արագություն։

ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել

Leave a Comment