Երևանի Աջափնյակ վարչական շրջան են տեղափոխել հատուկ տեխնիկա, որտեղ նախատեսվում է ապամոնտաժել փողոցային կրպակները։
Ամիսներ առաջ Ավինյանը երկարացրել է պայմանագրերը, հիմա ասում են երևան եկած նոր հանգամանք է, պետք է քանդենք։
Առևտրային տաղավարների ապամոնտաժումը նախատեսված էր դեռ նախորդ օրը, սակայն դրանց սեփականատերերը վաղ առավոտից բողոքի ակցիաներ էին կազմակերպել, ինչի հետևանքով կրպակների քանդումը հետաձգվել է և նախատեսվում է իրականացնել այսօր։
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն՝ կրպակների ապամոնտաժման փորձերի կապակցությամբ։