Հայաստանում հոկտեմբերի 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +22-24 աստիճան, երեկոյան՝ +17-19 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +15-19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +19-21 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +15-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +18-21 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +19-22 աստիճանի, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +15-18 աստիճան, նախալեռնային՝ +18-22 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +22-24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 22-24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +23-26 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-16, նախալեռնային շրջաններում՝ +20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +24-27 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 18 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
