Հայ երեք ըմբիշ դուրս է եկել Մ23 ԱԱ-ի քառորդ եզրափակիչ – armeniatoday.am

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել ԱՄՆ-ում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը 1/8 եզրափակչում 6։3 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Օտտո Բլեքին։

72 կգ քաշային Գասպար Տերտերյանը 3։1 հաշվով առավելության է հասել վրացի Նիկա Բրոլաձեի նկատմամբ, իսկ 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը 3։2 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ազիմջոն Սոատուլլաևին։

Leave a Comment