Tert.am-ը գրում է․
Դատարանը իրավունք չուներ վարույթ ընդունելու, հայտարարել է Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը՝ խոսելով Շինարարների փողոցում կրպակները քանդելու մասին:
«Սա ինձ համար քաղաքական առաքելություն է, որպիսի հանրային գերակա շահը վերադարձնեմ հանրությանը։ Ես Ձեզ խոստանում եմ, որ այս շինությունները քանդվելու են»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Շինարարների փողոցում, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել կրպակները, իսկ կրպակների տերերը դիմադրություն էին ցույց տալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: