
Այսօր երեկոյան քաղաքապետարանը վերսկսել է Երևանի Շինարարների փողոցի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Ըստ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝ կրպակների տերերն ունեն սեփականության իրավունք, որը հաշվի չեն առնում: Կա դատարանի որոշում, որ քանդելու իրավունք չկա, որը ևս հաշվի չի առնվում: «Այս մարդիկ ասում են՝ ուզում եք փողոցներն ազատեք, համաձայն ենք, եկեք գնահատեք, անցնենք ընթացակարգով, լակոտապետություն չի սա: Այնինչ գիշերով գալիս են, որ քանդեն»,- ուղիղ եթերում պատմել է պատգամավորը:
Ես քաղաքացու պաշտպանն եմ, պատասխանել է Մանուկյանը: