ՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունը


Քաղաքականություն


Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր:


Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։


ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագետների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։


 


Leave a Comment