Վաշինգտոն-Մոսկվա գործարքային դիվանագիտություն․թեմայի շուրջ «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
— Ինչպե՞ս պետք է դիտարկել Միացյալ Նահանգների նախագահի վերջին հայտարարությունը վառելիքի ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր համաձայնության մասին։ Արդյո՞ք սա շրջադարձային է ընթացող աշխարհաքաղաքականության մեջ։
— Առաջին հայացքից այս հեռախոսազրույցի վրա հիմնված պայմանավորվածությունը կտրուկ շրջում է գործող միտումները։ Սակայն պետք է արձանագրել, որ այս համաձայնության դիմաց անմիջապես անհանգիստ կողմեր են դառնում Ուկրաինան և Իրանը, ինչպես նաև Եվրոպան, որն ակտիվորեն զօրակցում է Ուկրաինային։
— Թրամփի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ուկրաինան պետք է ունենա նոր նախագահ և դադարեցնի հարձակումները Ռուսաստանի ուժանյութային պաշարների դեմ։ Ի՞նչ նպատակներ են հետապնդում այս խաղի կանոնափոխությունները։
— Թիրախային ուղղությունները մի քանիսն են՝ վառելելիքի համաշխարհային շուկայի գների վերահսկողություն, ռուս-ամերիկյան հարաբերությունների վերադասավորում, Ուկրաինայի վրա ճնշում և Իրանի դեմ քաղաքականության սաստկացում։
— Իսկ ի՞նչ փոխվեց Իրանի շուրջ ընթացող գործընթացներում։ Չէ՞ որ սպասվում էր Իսլամաբադի փաստաթղթին վերադարձ և ժամանակավոր հրադադար Հորմուզի նեղուցի շուրջ։
— Այո, նախկինում ակնկալելի էր, որ նոյեմբերի միջանկյալ ընտրությունների նպատակով գների կտրուկ նվազեցում կապահովվեր Իրանի հետ համաձայնության միջոցով։ Սակայն, քանի որ Իրանը չգնաց զիջումների և հաշվի առավ ամերիկյան աճապարանքը, Թրամփը փոխեց ուղղությունը դեպի Մոսկվա՝ ուժանյութի պաշարների արտածման արտոնություն տալով Ռուսաստանին։
— Այս ամենն ի՞նչ հետևանքներ կունենա Արևմուտքի միասնության և, առհասարակ, հայկական շահերի տեսանկյունից։
— Ներկայ դրվածքով կարևոր ճեղք է առաջանում Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև։ Իսկ հայկական կողմի ոսպնեակից դիտված՝ հիմնական հարցն այն է, թե խաղի կանոնների այս հարափոփոխությունն ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի և Միջին Արևելքի վրա։
Կարդացել են
0 անգամ