Սա ամենաընդլայնված ցուցակն է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր՝ նշել է նա։ Կալասի խոսքով՝ պատժամիջոցների ենթարկված անհատների և ընկերությունների կեսից ավելին կապված են բալիստիկ հրթիռների արտադրության հետ։
ԵՄ-ի նոր հակառուսական պատժամիջոցների ցուցակներում ներառված են այնպիսի ընկերություններ, որոնք մատակարարում են հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների բաղադրիչներ, նշվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
Այն մասնավորապես ներառում է էլեկտրոնիկան և կիսահաղորդիչները, միկրոչիպերը և համակարգիչները, նավիգացիոն սարքավորումները, ինչպիսիք են ռադարները, ալեհավաքները և հաղորդիչները, ինքնաթիռների, արբանյակների և հրթիռների համակարգերը, պայթուցիկ նյութերն ու զինամթերքը, օպտիկական և նավիգացիոն սարքավորումները։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել մատակարարներ, որոնք համարվում են Ռուսաստանի պաշտպանական- արդյունաբերական համալիրի «սիրտը»։
Եվրահանձնաժողովը նախկինում պարզաբանել էր, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը պատժամիջոցների 22-րդ փաթեթը չէ։
Կարդացել են
0 անգամ