Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ


Քաղաքականություն


Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատի հետ:  Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։


Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին:


Անդրադառնալով բազմակողմ հարթակներում առկա հարցերին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանի և աջակցի խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին:



Leave a Comment