ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ
ՀՀՇիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ. նոյեմբերի 26--ից, ժամը՝ 10:00-ին https://www.e-auctions.amկայքի միջոցով։
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈւՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈւՄ Է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 22-ի N151-Ն որոշմամբօտարման ենթակա ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը
Լոտ 1.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Թ.Տոնականյան փողոց 26/6հողամաս (վկայական N28072026-08-0013), հողամասի մակերեսը 0,00384 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 300000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 170565ՀՀ դրամ, լոտի մեկնարկային գինը 300000 ՀՀ դրամ, նախավճարը 120000ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 2.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 1-ին փողոց 40/5 հողամաս (վկայական N18082026-08-0052), հողամասի մակերեսը 0,02412 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 250000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 124170 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 250000 ՀՀ դրամ, նախավճարը 100000ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 3.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ս.Շահումյան փողոց 78/6 հողամաս (Վկայական N27052026-08-0073), հողամասի մակերեսը 0,04679 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 1500000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 878576 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 1500000 ՀՀ դրամ, նախավճարը 450000ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 50000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 20 000 ՀՀ դրամ:
Լոտ 4.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Շինարարների փողոց 2/5 հողամաս (Վկայական N26052026-08-0036), հողամասի մակերեսը 0,0056 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 300000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 161700 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 300000 ՀՀ դրամ, նախավճարը 120000ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 5. Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Վ.Համբարձումյան փողոց 72 հողամաս (Վկայական N30032026-08-0028), հողամասի մակերեսը 0,004524 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 200000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 130631 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 200000 ՀՀ դրամ, նախավճարը 80000 ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 6.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Վ.Համբարձումյան փողոց 28/2 հողամաս (Վկայական N17042026-08-0057), հողամասի մակերեսը 0,002925 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 120000ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 84459 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 120000 ՀՀ դրամ, նախավճարը 48000 ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 7.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ա.Շիրակացու փողոց 13/6 հողամաս (վկայական N16052026-08-0010), հողամասի մակերեսը 0,00915 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 400000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 171810 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 400000 ՀՀ դրամ, նախավճարը 160000 ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 8.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության փողոց 34/9 հողամաս (վկայական N28032026-08-0033), հողամասի մակերեսը 0,00216 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 250000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 95943 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 250000 ՀՀ դրամ, նախավճարը 100000 ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 1000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 10 000 ՀՀ դրամ:
Լոտ 9.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ն.Հովնաթանի փողոց 7 հողամաս (Վկայական N16072026-08-0034), հողամասի մակերեսը 0,03991 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 1600000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 749391 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 1600000 ՀՀ դրամ, նախավճարը 480000ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 50000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 15 000 ՀՀ դրամ:
Լոտ 10.Անշարժ գույքի (լոտի) անվանումը` հողամաս, հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Գետափ 1-ին փողոց 7-րդ նրբանցք 1 հողամաս (Վկայական N31032026-08-0036), հողամասի մակերեսը 0,14476 հա, անշարժ գույքի գնահատված արժեքը` 1400000 ՀՀ դրամ, հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 745224 ՀՀ դրամ, Լոտի մեկնարկային գինը 1400000 ՀՀ դրամ, նախավճարը 420000 ՀՀ դրամ, նվազագույն գնային հավելման չափը` 50000 ՀՀ դրամ, գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 30 000 ՀՀ դրամ:
*Աճուրդի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան(հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք ք.Արթիկ,Ազատության հրապարակ 1),
*Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի),
*Աճուրդի մասնակցության համար Էլեկտրոնային համակարգում (https://www.e-auctions.am/) գրանցվելուց և մուտք գործելուծ հետո անհրաժեշտ է e-payments համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 20-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 5 րոպե առաջ վճարել նախավճար:
*էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 20-րդ և 21-րդ կետերով:*
*Աճուրդի վերաբերյալ անհրաժեշտ և լրացուցիչ տեղեկատվություն ու տեխնիկական աջակցություն ստանալու համար մասնակիցները կարող են զանգահարել 093-12-30-10 և 098-48-40-48 հեռախոսահամարներին կամ այցելել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան(հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք ք.Արթիկ,Ազատության հրապարակ 1),
Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները՝
-Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք,
-Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով, գրանցումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով:
Աճուրդի անցկացման և աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝
– Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։
– Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի կայացման օրը հաղթող մասնակցի վերաբերյալ կազմում է սույն կարգով սահմանված ձևին համապատասխան արձանագրություն և առցանց եղանակով ուղարկում է հաղթող մասնակցին այն ստորագրելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։
– Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցն ստորագրված արձանագրությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 22-րդ կետում նշված փաստաթղթերը, աճուրդի կայացման օրվանից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, առցանց եղանակով փոխանցում է կազմակերպչին:
Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի բյուջեի900205101307հաշվեհամարին։
* Աճուրդի Կազմակերպիչը նախավճարը, աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին՝ մասնակցության հայտում նշված հաշվետիրոջ հաշվեհամարին։
* Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում էլեկտրոնային աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին՝ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգն սպասարկող անձի եզրակացությունը։ Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո էլեկտրոնային աճուրդը շարունակվում է սույն հրապարակային ծանուցմամբ նախատեսված պայմաններով։
* Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 22-ի N151-Ն որոշման՝
– Աճուրդը կանցկացվի Էլեկտրոնային (գնի ավելացման) եղանակով։
– Աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 3 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի (լոտերի) գինը։
– Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի բյուջեի900205101307հաշվեհամարին՝ պարտադիր նշելով օտարվող գույքի հասցեի (նշելով գույքի հասցեն) որոշման արժեքի ծառայության համար։
– Աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կկնքվի օտարման պայմանագիր՝ նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
– Աճուրդի հաղթողի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած և լոտ (եր)-ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
* Ծանուցում
Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 9-րդ հոդված
1. Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:
Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչև նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ և լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:
2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:
3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Քրեական օրենսգրքի 283 հոդված
1. Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
2) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
*Ուշադրություն. աճուրդի ընթացքը կարող եք հետևել առցանց եղանակով https://www.e-auctions.am կայքում։
Կարդացել են
3 անգամ